Լիլիթ Հովհաննիսյանը հանդիպել է Տորոնտոյի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու հոգեւոր հովիվ՝ ավագ քահանա Տէր Զարեհին հետ (ֆոտո)

15:50   20 սեպտեմբերի, 2019

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնք կերտում է իր հերթական տեսահոլովակներում։

Սիրված երգչուհին այժմ գտնվում է Տորոնտոյում, որտեղից էլ իր Instagram-ում նոր լուսանկարներ է  հրապարակել։ Կադրերից մեկում Լիլիթը Տորոնտոյի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու հոգևոր հովիվ` ավագ քահանա Տէր Զարեհի հետ է, որն էլ երգչուհուն հրաշարլի նվեր է հանձնել։ Այս մասին սիրված երգչուհին խոսել է մեկնաբանությունների հատվածում՝ գրելով․

«Հրաշալի լուր կա։ ⠀

Երեկ հանդիպեցի Տորոնտոյի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու հոգևոր հովիվ` ավագ քահանա Տէր Զարեհին: Նա ինձ նվիրեց մի խաչ,որը շուտով կրելու են բոլոր հայ զինվորներն ու սպաները: Խաչից բացի, հայկական բանակի բոլոր ծառայողներին կտրվեն զինվորական կազմով նոր կտակարաններ՝ ծոցագրպանում պահելու համար: Խորին երախտագիտությունս այս նախագծի հեղինակներին ու նախաձեռնողներին: Սա անփոխարինելի նվեր է յուրաքանչյուր քրիստոնյա զինվորի համար»:



© NEWS.am STYLE