«Ամեն ինչ իմ ոճի մասին»․ Արմինկան՝ թրենդային հանդերձանքով

19:52   20 սեպտեմբերի, 2019

Հայկական շոու-բիզնեսի ամենագրավիչ ու ամենաոճային շիկահերներից մեկը՝ Արմինկան, ով տեւական ժամանակ է, ինչ ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հաճախ է միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում նոր լուսանկարներ՝ իր հագեցած առօրյայից, որդու՝ Ալեքսի հետ ժամանցից, հայտնում է կյանքի ու մարդկանց տեսակների մասին իր տեսակետը:

Արմինկան իր Instagram-ում  նոր լուսանկար է հրապարակել, որում իր երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացրել է ոճային ու հմայիչ կերպարը։ Երգչուհին կրում է սեւ գույնի տոպ, վարդագույն երանգի ոճային պիջակ, բաց երանգի կիսաշրջազգեստ։ Կերպարն ամբողջացնում է կրկին վարդագույն երանգի գլխարկը։ Ոճային կադրին կից երգչուհին անգլերեն լեզվով գրել է․ «Ամեն ինչ ոճիս մասին»։

Ավելի վաղ Արմինկան լուսանկար էր հրապարակել, որում ներկայացրել էր ամառային, հմայիչ կերպարը։ Երգչուհին կրում էր վարդագույն երանգի ոճային զգեստ, ձեռքերում խնամքով մեկ կտոր թխվածք էր պահում, իսկ կադրին կից կատարել էր հետեւյալ գրառումը․ «Իսկ ես արդեն 3 շաբաթ է, ինչ հրաժարվել եմ խմորեղենից։ Տեսնենք՝ ինչքա՞ն կդիմանամ»։



© NEWS.am STYLE