Քանյե Ուեսթն առաջին անգամ գլխավորել է Forbes-ի ամենաբարձր վարձատրվող ռեփերների ցուցակը

14:09   20 սեպտեմբերի, 2019

Ամերիկացի ռեփեր Քանյա Ուեսթն առաջին անգամ գլխավորել է Forbes-ի ցուցակը, որպես ամենաբարձր վարձատրվող ռեփեր։ Այս տարի նա վաստակել է 150միլիոն դոլար։ Սրանում իր մեծ ազդեցությունն է Adidas-ի հետ կնքած հաջող պայմանագիրը, որի հետ համատեղ նա թողարկել է Yeezy սպորտային կոշիկները։

Картинки по запросу yeezy kanye west

Ջեյ Զին զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ վաստակելով 81 միլիոն դոլար։ Երրորդ հորիզոնականում Դրեյքն է՝ 75 միլիոն դոլարով։

Картинки по запросу photo drake getty

Լավագույն տասնյակում եմ հայտնվել հիփ-հոփ կատարող Դիդին (70 միլիոն դոլար), Թրեւիս Սքոթը (58 միլիոն դոլար), Էմինեմը (50 միլիոն դոլար), DJ Khaled-ը (40 միլիոն դոլար), Քենդրիկ Լամարը (38,5 միլիոն դոլար),Միգոսը (36 միլիոն դոլար) եւ Դոնալդ Գլովերը, որը հայտնի է Childish Gambino կեղծանվամբ։ Նա վաստակել է 35 միլիոն դոլար։

Լուսանկարները՝ Reuters, Youtube, Getty Images



© NEWS.am STYLE