«Միստր Արմենիա 2018» Էդգար Կարապետյանը Հայաստանը կներկայացնի Ֆիլիպիններում՝ Mister Glam International գեղեցկության մրցույթին

14:31   20 սեպտեմբերի, 2019

Հայ մոդել, «Միստր Արմենիա 2018», «Mister Model Worldwilde 2018» Էդգար Կարապետյանը Հայաստանը կներկայացնի Mister Glam International մոդելային եւ գեղեցկութան միջազգային մրցույթին: Մրցույթը տեղի է ունենալու նոյեմբերի 18-ից 29-ը՝ Ֆիլիպիններում:

Էդգարն իր մասնակցոթյան մասին հայտնել է NEWS.am STYLE-ին եւ պատմել Հայաստանը ներկայացնելու առաջարկի եւ իր սպասելիքների մասին:

«Այս մրցույթն առաջին անգամ է անցկացվելու: Կազմակերպիչները նմանատիպ մրցույթներ արդեն արել էին, սակայն այս անվանումով եւ ձեւաչափով Mister Glam International-ն այս տարի կլինի առաջինը»:

Էդգարն ասում է՝ տղամարդկանց գեղեցության մրցույթների տիտղոսները նվաճելուց հետո միջազգային ասպարեզում մրցույթների առաջակները շատ են եղել.

«Այս մրցույթում Հայաստանի մասնակցության առաջարկը եղել է ֆիլիպինյան կողմից, եւ տվյալ մրցույթի ազգային տնօրեն Յանա Գրիգորյանն  ինձ է առաջարկել մասնակցել: Առաջին անգամը չէ, որ աշխատում եմ նրա հետ, այդ պատճառով այս առաջարկն էլ սիրով ընդունեցի եւ հուսով եմ՝ մեր համագործակցությունը շարունակական կլինի»,-ասում է Էդգարն ու հավելում, որ ինչպես շատ մրցույթներում՝ այս դեպքում էլ կլինեն մի քանի փուլեր, նաեւ ֆոտոշարքեր, նորաձեւության շոուներ, քաղաքային զբոսանքներ, թանգարանային այցեր, բարեգործական եւ բնապահպանական միջոցառումներ: Եզրափակիչ փուլում կլինեն ցուցադրույթյուններ ազգային հագուստով, լողազգեստով եւ դասական կոստյումով:

Հնդկաստանում կայացած Mister Model Worldwilde մրցույթի տաղանդի փուլում Էդգարը ներկայացրել էր կտորի վրա իր արվեստը՝ արժանանալով առաջին մրցանակին. թե ինչ է ներկայացնելու այս մրցույթի նույն փուլում, մոդելը դեռեւս չի որոշել, բայց ասում է.

«Դա, միանշանակ, պետք է լինի այնպիսի մի բան, որ լինեմ լավագույնը»:

Դեռեւս ոչ բոլոր երկրներն են ընտրել մրցույթում իրենց մասնակիցներին, այնպես որ՝ հայ մոդելն առայժմ պատկերացում չունի իր մրցակիցների մասին, բայց հույս ունի, որ ուժեղ մասնակիցներ շատ կլինեն:

«Տրամադրված եմ շատ լավ: Ունեմ երկրպագուների մեծ թիմ, որոնք անհամբեր սպասում են ինձ այնտեղ: Արդեն ունեմ մրցութային մեծ փորձ ու այս անգամ էլ պատվով եմ ներկայացնելու Հայաստանը»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Էդգար Կարապետյանը



© NEWS.am STYLE