Քնքուշ․ Էմմիի նոր լուսանկարը՝ Մոնակոյից

21:34   20 սեպտեմբերի, 2019

Տաղանդավոր, երիտասարդ երգչուհի Էմմին, ով ամուսնությունից հետո տեղափոխվել եւ ընտանիքի հետ բնակվում է Լոս Անջելեսում, միկրոբլոգի իր էջում բավականին ակտիվ է։ Նա իր էջի հետեւորդներին, ինչպես նաեւ երկրպագուներին հրապարակումների միջոցով տեղեկացնում է աշխատանքային գործունեության, պատմում է երեխաների ժամանցի մասին, կիսվում՝ իր զգացմունքներով։

Էմմին իր  Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է հմայիչ ու քնքուշ կերպարում։ Էմմին այժմ իր հանգիստն ք վայելում Մոնակոյում։ Կադրն արված է ամրոցի ֆոնին։ Նա կրում է ամառային զգեստ ու նույն պրինտով թաշկինալ՝ վարսերին։ Էմմին լուսանկարը չի մեկնաբանել։

Ավելի վաղ երգչուհին լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր ամուսնու հետ։ Էմմին դեմքով դեպի տեսախցիկն էր, իսկ ամուսինը՝ մեջքով էր։ Էմմին լայն ժպտում էր, կրում էր ուլտրակարճ զգեստ։

 



© NEWS.am STYLE