«Մամ»․ Տաթեւիկ Ադումյանը՝ մայրիկի հետ

22:35   20 սեպտեմբերի, 2019

Սերիալային դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը առանձնանում է հայկական շոու-բիզնեսում իր՝ ոճի յուրահատուկ ընկալմամբ ու մշտապես փորձարկումներ անելու պատրաստակամությամբ: Նա թերեւս առաջիններից էր, ով վարսերին վարդագույն երանգ հաղորդեց ու փորձեց աֆրիկյան հյուսքերը, որոնք պարզապես գրավեցին հայ աղջիկների սրտերը:

Տաթեւիկն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է մայրիկի հետ։ Մայր ու դուստր սեղանի շուրջ են նստած, երկուսն էլ կրում են սպիտակ հագուստ, գեղեցիկ արեւայրուքով են։ Մայրը ջերմ գրեկլ է դստերը, իսկ Տաթեւիկը կադրին կից հակիրճ գրել է․ «Մամ»։

Նշենք, որ ավելի վաղ Տաթեւիկը լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր ամառային ու հմայիչ կերպարում։ Տաթեւիկը կրում էր ճերմակ զգեստ, որի վրա երկնագույն երանգի ծաղիկներ էին։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին մեկնաբանություն չէր թողել։   



© NEWS.am STYLE