Դերասանուհի Մեգան Ֆոքսը պատմել է, որ զգեստների հանդեպ սիրո համար դպրոցում ծաղրել են որդուն

19:12   20 սեպտեմբերի, 2019

Դերասաններ Մեգան Ֆոքսն ու Բրայան Օստին Գրինը մեծացնում են 6-ամյա Նոային, 5-ամյա Բոդխիին ու 2-ամյա Ջորնիին։ Երեխաների դաստիարակության հարցը հաճախ է հանրության քննարկման թեմա դառնում, քանզի տղաներին բազմիցս նկատել են զգեստներով։ Աղջկական հանդերձանք ավելի շատ նախընտրում է ավագ որդին։

The Talk թոք շոուի ժամանակ նա պատմել է, որ Նոքն շատ է հետաքրքրված նորաձեւությամբ։ Երբեմն նա դպրոց գնալիս կրում  է զգեստ, արհամարում է համադասարանցիների արձագանքները, փոխանցում է Lenta.ru-ն։

Меган Фокс с сыновьями

«Ես նրան իրականում ուղարկել եմ լիբերալ դպրոց, սակայն նույնիսկ այստեղ՝ Կալիֆոռնիայում, կան փոքր տղաներ, որոնք ասում են, որ տղաները զգեստ չեն կրում, կամ վարդագույն ը տղաներինը չէ», - հայտարարել է Ֆոքսը։

Голливудские актеры с детьми

Նրա խոսքերով փորձում է Նոային սովորեցնել ինքնվստահ լինել եւ ուշադրություն չդարձնել շրջապատի կարծիքներին։ Դերասանուհին հավելել է, որ երեխան դիզայների տաղանդ ունի, իսկ երբեմն նա օգնում է հագուստ ընտրելիս։



© NEWS.am STYLE