Վիկտորիա Բոնյայի դուստր համացանցում խայտառակել է մորը (տեսանյութ)

20:11   20 սեպտեմբերի, 2019

Մոդել Վիկտորիա Բոնյայի եւ իռլանդացի միլիոնատեր Ալեքս Սմերֆիտի 7-ամյա դուստրը՝ Անջելինա Լետիցիան պատմել է, թե ինչ տեսք ունի մայրն առանց կոսմետիկայի։ Այդ տեսանյութը Բոնյան հրապարակել է իր Instagram-ում։

Հոլովակում, Անջելինան ասել է, որ նրա մայրը «ոչ գեղեցիկ տեսք է ունենում»։

«Մայրս շպարով է։ Իրականում նա տգեղ է եւ սարսափելի տեսք ունի։ Նա շպարվում է, այլապես վատ տեսք ունի», - հայտարարել է աղջիկը։

Картинки по запросу дочь виктории бони

Այնուհետեւ Անջելինա-Լետիցիան սկսել է Վիկտորիայի դեմքին ցուցադրել պզուկներ, որոնք փակել է տոնային քսուքով։ «Այնուհետեւ նա ներկել է թարթիչները եւ այսպիսի բան է արել, որ հասնեն մինչեւ ճակատը», - հավելել է Բոնյայի դուստրը։

Հոլովակը մի լավ զվարճացրել է հետեւորդներին, որոնք հուզիչ մեկնաբանություններ են թողել։

Լուսանկարը՝ Instagram

Տեսանյութը՝ СтарХит



© NEWS.am STYLE