Ո՞վ է Women’s Club-ի նոր մասնակիցը (վիդեո)

20:45   20 սեպտեմբերի, 2019

Women’s Club-ը սեպտեմբերի 21-ից մեկնարկում է նոր եթերաշրջան։ Շանթ հեռուստաալիքով հեռարձակվող հումորային նախագիծը նոր մասնակից ունի։ Այս մասին տեղեկանում ենք Women’s Club-ի Youtube-յան ալիքում հրապարակված տեսնյութից, որը մեծ քննարկման առիթ է դարձել ողջ համացանցում։ Ոմանք կարծում են, որ նոր մասնակիցը պարուհի Սոնա Եսայանն է, ոմանք էլ Քրիստինե Եղոյանը կամ Շուշան Երիցյանը։ Մեկնաբանություններում կարծիք կար, որ Լիլի Մորտոն է հետ վերադարձել։ Ինչեւէ այս թեմայի շուրջ շատ խոսակցություններ են պտտվում։

Մեզ հասած տեղեկություններով էլ նոր մասնակիցը բժիշկ-կոսմետոլոգ Սիրուն Մինասն է։ Ավելին իմացեք տեսանյութում։



© NEWS.am STYLE