Հայտնի հյուրեր, լավ երաժշտություն․ ինչպե՞ս է Գարիկ Պապոյանը նշում ծննդյան 35-ամյակը (ֆոտո/վիդեո)

23:54   20 սեպտեմբերի, 2019

Հումորիստ, դերասան, երաժիշտ Գարիկ Պապոյանը տոնում է ծննդյան 35-ամյակը։ Ընկերներն ու հարազատները Գարիկին շնորհավորելու համար հավաքվել են ակումբներից մեկում։ Հյուրերի շարքում են Ալեն Սիմոնյանը, Սոֆի Մխեյանը, Սոնա Ռուբենյանը, Ռազմիկ Ամյանը, Եգոր Գլումովը, Գրիգոր Դանիելյանը կնոջ հետ, Վաչե Թովմասյանը, Աստղիկ Սաֆարյանը եւ շատ այլ հայտնիներ։

Ժամեր առաջ Գարիկն իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որից կից գրել է․

«Ընկերներս, հարազատներ,

Անչափ շնորհակալ եմ շնորհավորանքների համար»:

Մեկնաբանություններում նրան շնորհավորել են Ավետ Բարսեղյանը․ «Բարով ես ծնվել, Պապոյան», Հրաչուհի Ութմազհանը․ «Ծնունդդ շնորհավոր, իմ լավ ընկեր» գրառումներով:

Ալեն Սիմոնյանն էլ Գարիկ Պապոյանի եւ Ռազմիկ Ամյանի հետ կադր է հրապարակել, որին կից շնորհավորել է դերասանի տարեդարձը։



© NEWS.am STYLE