«Ողջույն, փոքրիկներ»․ Քիմ Քարդաշյանի 3-ամյա որդին աֆրոսանրվածքով՝ քնքուշ տեսանյութում

11:11   21 սեպտեմբերի, 2019

Ռեալիթի շոուի աստղ, բազմազավակ մայր Քիմ Քարդաշյանն իր Instagram-ի երկրպագուների հետ կիսվել է քնքուշ, ընտանեկան հոլովակով, որում խնդրում է որդուն ողջունել հետեւորդներին։

View this post on Instagram

A post shared by Kim Kardashian West (@kimkardashian) on

«Ողջույն, փոքրիկներ», - հայտնի մայրիկի հետ կրկնում է Սեյնթը։ Տեսանյութում աչքի է ընկնում նրա աֆրոսանրվածքը։ Գանգուրներ ունեն նաեւ Քարդաշյան-Ուեսթ զույգի այլ ժառանգները․ Նորթն ու Չիկագոն։

Աստղն ու 41-ամյա ռեփեր՝ Քանյե Ուեսթն ունեն չորս երեխա․ 6-ամյա Նորթը, 3-ամյա Սեյնթը, որոնց լույս աշխարհ է բերել Քիմը եւ 1-ամյա Չիկագոն ու փոքրիկ Փսալմը, որոնք ծնվել են փոխնակ մոր օգնությամբ։ Դեռ 2019թ․-ի մարտին Ռեալիթի շոուի եթերներից մեկի ժամանակ Քիմը պատմել էր, որ ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով չի կարող իրեն թույլ տալ ունենալ հինգերորդ երեխային, իսկ վերջերս նա հաստատեց դա։

Աղբյուրը՝  WMJ



© NEWS.am STYLE