«Փշերով հարվածել եմ դեմքին»․ Նաստյա Կամենսկիխը ծեծել է երկրպագուին

18:12   21 սեպտեմբերի, 2019

Ուկրաինացի երգչուհի Նաստյա Կամենսկիխը, որն առավել հայտնի է իր համարձակ ու կրքոտ կերպարներով, քան երգերով, մեծ հայտնիություն է վայելում։ Ճիշտ է, երբեմն երկրպագուները հանդուգն են գտնվում եւ նույնիսկ շատ վատ են արտահայտում իրենց ուշադրությունը։

«Ինձ հետ նույնիսկ այդ առիթով խնդիրներ են եղել, քանի որ միշտ ավելի տարիքով տեսք եմ ունեցել, քան համադասարանցիներս։ Այդ իսկ պատճառով խնդիր ունեցել եմ, քանզի շատ երկրպագուներ ունեի։ Իսկ երբ ես հայտնի դարձա, ապա այդ ժամանակ ամեն ինչ դուրս եկավ ափերից․ սկսեցին սեր, տարբեր բաներ առաջարկել», - Կամենսկիխը պատմել է ուկրաինական հեռուստաընկերություններից մեկին։

Երգչուհին հիշել է, թե ինչպես է երիտասարդ տարիքում տեղը դրել երկրպագուներից մեկին՝ վարդերի փնջով հարվածելով նրա դեմքին։

«Ես ծաղիկների փշերով հարվածել եմ տզամարդու դեմքին, քանի որ նա սեր էր ցանկանում», - պատմել է Կամենսկիխը։ Նա ավելացրել է, որ այդ դեպքը երկար ժամանակ քննարկվել է աստղային շրջապատում։ Դրանից հետո տղամարդիկ սկսել են ավելի  պատշաճ կերպով ուշադրություն դարձնել նրան։

«Ես բնավորությամբ աղջիկ եմ ու շրջապատում հայտնի եմ դարձել իմ սպորտային լինելով։ Քանի որ հաստատ գիտեմ, թե ինչ եմ ուզում եւ ինչն է ինձ համար կարեւոր։ Իմ սերը հենց այնպես կամ ինչ-որ գումարի համար չեմ նվիրի։ Ես ինքս կարող եմ դրանք վաստակել», - «Украина» հեռուստաալիքին ասել է աստղը։

Աղբյուրը՝ Факты.ua

Լուսանկարը՝ Instagram



© NEWS.am STYLE