Ռենատա Լիտվինովան զվարճալի հագուստով ծիծաղեցրել է երկրպագուներին

19:17   21 սեպտեմբերի, 2019

Դերասանուհի Ռենատա Լիտվինովան այժմ գտնվում է Փարիզում եւ երկրպագուների ու հետեւորդներին հետաքրքիր պահեր է ներկայացնում իր ֆրանսիական «արձակուրդից»։ Այսօր աստղը կերպարանք է ընդունել հյուրանոցում՝ հենվելով պատուհանին։

Ռենատան երկրպագուներին զարմացրել է փետուրներով շքեղ զգեստով։ Երկարափեշ զգեստը մերկացրել է Լիտվինովայի թեւը, իսկ կերպարը համալրեն են արծաթափայլ բարձրակրունկները։

Рената Литвинова напомнила ангела

Արտիստուհին կադրին կից արված գրառմամբ զայրացրել է հետեւորդներին։ Նա գրել է․ «Ես պատրաստ էի փորձությունների եւ տանջանքների, սակայն որոշեցի դրանք հետաձգել»։

Երկրպագուները հիացել են նրա վառ կերպարով։ Շատերն անգամ համեմատել են հեքիաթային հերոսուհիների հետ։ «Տխրության թռչուն», «Ալբինոս», «Հրեշտակը մտածում է, թե ինչպես շարունակի կյանքը», - գրել են նրանք։

Рената Литвинова увлекается высокой модой

Ոմանք էլ նրա ընտրությանը հումորով են վերաբերել․ «Այսպիսի հագուստով տանջանքը կարող է լինել միայն հասարակական տրանսպորտում», «Որքան թռչուն է տուժելայս զգեստի համար», «Ռենատա, իսկ այդ զգեստով հարմար է փողոցով քայլել», - կատակել են նրանք։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE