«Բարգավաճում եւ խաղաղ երկինք, մեր երկրին»․ Գարիկ Մարտիրոսյանը շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը

11:41   21 սեպտեմբերի, 2019

Հումորիստ Գարիկ Մարտիրոսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որին կից շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը։

Նա գրել է․ «Այսօր Հայաստանում մեծ տոն է՝ Անկախաության օրը։ Շնորհավորում եմ, մեր երկրին ցանկանում եմ բարգավաճում եւ խաղաղ երկինք»։

Ավելի վաղ Գարիկ Մարտիրոսյանը տարակուսանքի մեջ էր գցել երկրպագուներին։ Նա հրապարակել էր Սերժ Թանկյանի լուսանկարը, որում նա սուրճ է խմում՝ «յուրացնելով» նրա բրենդը։

«Սերժ Թանկյանը խմում է բաժակից, որը ես եմ նրան նվիրել։ Դրա վրա հայերեն «Գ» տառն է։ Շնորհակալություն, Սերժ», - լուսանկարը մակագրել էր Գարիկը։



© NEWS.am STYLE