«Հայաստան, ազատությանդ շունչը թո՛ղ զգալի լինի միշտ»․ Դիանա Գրիգորյանի շնորհավորանքը՝ Անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ

13:33   21 սեպտեմբերի, 2019

Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը իր Instagram-ում ներկայացնում է ոչ միայն հրապուրիչ լուսանկարներ, տեսանյութեր, այլեւ իր մտորումներով կիսվում է երկրպագու-հետեւորդների հետ:

Դիանա Գրիգորյանը միկրոբլոգի իր էջի Stories բաժնում, որտեղ ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել, որում սցենարիստը Համո Սահյանի ստեղծագործությունից մի հատված է ներկայացրել՝ շնորհավորելով Անկախության 28-րդ տարեդարձը․

«Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ

Ախր ուրիշ տեղ

Հողի մեջ այսքան օրհնություն չկա,

Այսքան վաստակած հոգնություն չկա,

Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև,

Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:

Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,

Եկած` ուսերով Արագած սարի

Ուսերին հենված Սասնա տուն չկա: Հայաստան, ազատությանդ շունչը թո՛ղ զգալի լինի միշտ», գրել է Դիանա Գրիգորյանը։



© NEWS.am STYLE