Սոֆյա Պողոսյանի եւ Աշոտ Տեր-Մաթեւոսյանի սիրառատ լուսանկարը հանգստից

17:43   21 սեպտեմբերի, 2019

Դերասանուհի, մոդել, գեղեցկուհի Սոֆյա Պողոսյանը միկրոբլոգի իր էջում վերջերս բավականին ակտիվ է։ Նա կարողանում է իր հրապարակումների միջոցով հետեւորդների, երկրպագուների հետաքրքրության կենտրոնում լինել: Նրա հրապարակումները հիմնականում վերաբերում են իր ոճային փոփոխություններին, առօրյային, ժամանացին, հանգստին:

Սոֆյա Պողոսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին  ներկայացրել է սիրելիի՝ դերասան, պրոդյուսեր Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ։ Զույգն ամառային հանդերձանքով է․ Աշոտը կրում է ամառային վերնաշապիկ, ծղոտե գլխարկ, արեւային ակնող, Սոֆյան՝ զոլավոր հանդերձանք, արեւային ակնոց։

Սոֆյան եւ Աշոտը մեղմ համբուրվում են, իսկ ռոմատիկ կադրին կից Սոֆյան գրել է․ «Քեզ հետ ամենուր դրախտային է»։



© NEWS.am STYLE