Ջուսի շնորհավորանքը՝ տեսահոլովակի տեսքով

16:04   21 սեպտեմբերի, 2019

Ջուսը ներկայացրել է նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է Աղասի Գեւորգյանի հեղինակած «Շնորհավոր» երգի հիման վրա: Տեսահոլովակի ռեժիսորը Անդիշ Բաբաքորբան է:

Հոլովակում ներկայացված են տարբեր առիթներ՝ ավարտական օր, ծննդյան տարեդարձ եւ այլ տոնակատարություններ, որոնց դեպքում արդեն կարելի է միմյանց շնորհավորել եւս մեկ ստեղծագործությամբ:

Երգչուհու կերպարներով եւ ոճով զբաղվել են Սերժ Հարությունյանը, Մերի Հարությունյանը եւ Լիլիթ Հովնանյանը:



© NEWS.am STYLE