Լիլիթ եւ Ալեքսանդր Բաբասյանների ջերմ գրկախառնությունը

18:38   21 սեպտեմբերի, 2019

Ալեքսանդր եւ Լիլիթ Բաբասյաններ ամուսնական զույգը շատ ակտիվ է սոցցանցերում: Յուրաքանչյուրն իր հերթին իրենց միկրոբլոգներում հրապարակում է, թե աշխատանքային, թե ընտանեկան, թե այս կան այն հարցի շուրջ իր տեսակետը եւ հանդես է գալիս հրապարակումներով:

Իր Instagram-ում հրապարակված նոր լուսանկարում Լիլիթը ներկայացել է հմայիչ կերպարում՝ ամուսնու հետ։ Կադրում նա կրում է մուգ երանգի կիսատաբատ, ճերմակ  վերնաշապիկ, իսկ ամուսինը՝ ջինսե տաբատ, սեւ վերնաշապիկ, արեւային ակնոց։ Հրապարակմանը կից սննդաբանը գրառում չի կատարել։

Ավելի վաղ Լիլիթը լուսանկարներ էր հրապարակել, որում ներկայացել էր հմայիչ կերպարում։ Կադրերում նա կրում էր սեւ կիսատաբատ, նույն երանգի վերնաշապիկ, իսկ կերպարը համալրել էին վանդակավոր պիջակն ու ոճային գոտին։ Հրապարակմանը կից սննդաբանը կատարել էր հետեւյալ գրառումը․ «Երազանքներդ ավելի ուժեղ դարձրու, քան վախերդ են»։



© NEWS.am STYLE