Արքայադուստր․ Նազենի Հովհաննիսյանը՝ շքեղ կերպարում

19:47   21 սեպտեմբերի, 2019

Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն աշխատանքից եւ նկարահանուներից զատ՝ հասցնում է նկատել նաեւ իր շրջապատում կատարվող ամեն ինչ եւ իրեն շրջապատող մարդկանց տրամադրությունը: Նազենին նաեւ շատ հետաքրքիր էջ ունի, քանզի նրա հրապարակումներն ամենատրբեր թեմաների շուրջ են։

Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է խորը դեկոլտեով, երկարափեշ, փքված, բալագույն զգեստով։ Կերպարը համալրում են գլխազարդն ու զարդերը։ Հրապարակված կադրին կից Նազենին գրել է․

«Ինչ էլ, որ պատահի այս կյանքում.... երբեք մի դադարիր երազել: )

Ոչ քո խնդիրները կհասկանան երբևիցե, ոչ էլ քո երազանքներից կունենան... Ամեն մարդ ի՛ր ուղին ունի) ամեն խաչ` իր ծանրությունը: Ամեն երազանք` կատարման իր Պահը)»։

Ավելի վաղ Նազենի Հովհաննիսյանը լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր ոճային կերպարում։ Նա կրում էր բաց երանգի, երարափեշ զգեստ, վարդագույն երանգի բարձրակրունկներ եւ պայուսակ։ Գեղեցիկ կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։



© NEWS.am STYLE