Ապշելու նմանություն․ Լուսինե Թովմասյանի եւ դստեր նոր լուսանկարը

20:37   21 սեպտեմբերի, 2019

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը միկրոբլոգի իր էջում աչքի է ընկնում ոչ միայն հրապուրիչ լուսանկարներով, որոնք հաճախ շեշտում են գեղեցկուհու անթերի կառուցվածքը, այլեւ ընտանեկան ջերմ լուսանկարներով:

Գեղեցկուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է դստեր՝ փոքրիկ Արիանայի հետ։ Մայր ու դուստր մեղմ ժպտում են Արիանան մայրիկի գրկում է նստած, իսկ քնքուշ լուսանկարին կից գեղեցկուհին որեւէ մեկնաբանություն չի թողել։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում գեղեցկուհին պատկերված էր երեխաների՝ դստեր՝ Արիանայի եւ որդու՝ Ալեքի հետ։ Կադրերն արվել էին ջրի եւ նավերի գեղեցիկ ֆոնին։ Լուսինեն ու Արիանան լայն ժպտում էին։ Լուսինեն սպիտակ շապիկ էր կրում եւ արեւային ակնոց։ «Եռյակը»,- ջերմ լուսանկարը մակագրել էր նա։

 

Գլխավոր լուսանկարը՝ PargevAydinyanPhotography



© NEWS.am STYLE