«Շնորհավոր տոնդ Մեր` Ազատ ու Անկախ Հայաստան»․ Սոֆի Մխեյանի ու զարմուհու ջերմ լուսանկարն ու շնորհավորանքը

22:49   21 սեպտեմբերի, 2019

Երգչուհի Սոֆի Մխեյանը բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում: Տարբեր ոճերում հանդես եկող երգչուհին հաճախ է հմայիչ, ընկերների հետ լուսանկարներ հրապարակում, ներկայացնում իր հագեցած առօրյան ու հրապուրիչ լուսանկարները:

Սոֆին իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է զարմուհու՝ փոքրիկ Ադելի հետ։ Երգչուհին առանց շպարի է, կրում է սպիտակ վերնաշապիկ, իսկ փոքրիկի այտին եռագույնն է։ Սոֆին կադրին կից կատարել է հետեւյալ գրառումը․«Շնորհավոր տոնդ Մեր` Ազատ ու Անկախ Հայաստան»։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված էր գեղեցիկ ֆոնին: Նա ամառային գլխարկ էր կրում եւ առանց շպարի էր. Սոֆի Մխեյանն այն հայ երգչուհիներից է, որի էջում հաճախ են հայտնվում առանց դիմահարդարման լուսանկարներ: «Եվս 2 օր... ու վերադառնալով տուն՝ սկսում ենք «աշուն-ձմեռ 2019» աշխատանքային ամիսները»,- լուսանկարը մակագրել էր նա:



© NEWS.am STYLE