«Շնորհավոր տոնդ իմ Ազատ, Անկախ Հայաստան, հպարտ եմ և ուրախ, որ հենց քո քաղաքացին եմ»․ Սոնա Ռուբենյանի բեմական կերպարը

23:39   21 սեպտեմբերի, 2019

Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել՝ երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացնելով իր բեմական կերպարը։

Իր Instagram-ում հրապարակված լուսանկարում երգչուհին վառ շպարով է, վարսերը գեղեցիկ հավաքված են։ Սիրված երգչուհին կրում է սեւ երկարափեշ, երեկոյան զգեստ։ Կերպարն ամբողջացնում են մեծ ականջօղերը։ Հրապարակմանը կից երիտասարդ երգչուհին կատարել է հետեւյալ գրառումը․ «Շնորհավոր տոնդ իմ Ազատ, Անկախ Հայաստան, հպարտ եմ և ուրախ, որ հենց քո քաղաքացին եմ»։

Երկրպագուներն ու հետեւորդները նույնպես գնահատել են Սոնայի հմայիչ կերպարը եւ հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում գրել են․

«Գեղեցկուհի», «Միակն ու անկրկնելին»,« Ամենասիրուն տեսքը , ժպիտն ու ձայնը 1 անձի մեջ», «Շքեղ», «Չքնաղ»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում երգչուհին երեկոյան զգեստ էր կրում, որը զարդարված էր գեղեցիկ նախշերով։ Երգչուհին այն համադրել էր բարձրակրունկ կոշիկների հետ։ Նա գեղեցիկ սանրվածք էր ընտրել եւ արտահայտիչ շպար, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Կերպարն ակնհայտորեն դուր էր եկել հետեւորդներին, որոնք բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել։



© NEWS.am STYLE