Գիտեի՞ք․ «Տերմինատոր»՝ 11 հետաքրքիր փաստ ֆիլմի մասին

20:22   22 սեպտեմբերի, 2019

NEWS.am STYLE-ը շարունակում է հայտնի տարբեր ֆիլմերի մասին հետաքրքիր փաստեր ներկայացնել։ Այսօր այդ լեգենդար ֆիլմը՝ Ջեյմս Քեմերոնի «Տերմինատոր»-ն է՝ 1984թ․-ին նկարահանված։ Եվ այսպես․

1.Մայքլ Բինը կարող էր չնկարահանվել ֆիլմում։ Բանն այն է, որ քասթինգի ժամանակ նա խոսում էր հարավային շեշտադրությամբ, իսկ պրոդյուսերները չէին ցանկանում, որ Ռիզի խոսելաոճից հասկացվեր, թե ծնունդով որտեղից է նա։ Շարունակական բանակցություններից հետո դերասանը ստացավ ֆիլմում իր կերպարը։

2․Առնոլդ Շվարցենեգերը խոսում է ֆիլմի 18 տեսարաններում։ Այդուհանդերձ նա իր ձայնով խոսում է միայն 16-ում՝ արտաբերելով 17 նախադասություն։ Տեսարաններից մեկում Տերմինատորը խոսում է ոստիկանության սպայի ձայնով, իսկ մյուսում՝ Սառայի մոր ձայնով։

3․Նկարահանումներից առաջ Լինադա Հեմիլթոնը կոտրել է ոտքը, այդ իսկ պատճառով էքշն տեսարանների համար անհրաժեշտություն է եղել այն շատ պինդ կապել։

4.Հենց այս ֆիլմում է Առնոլդ Շվարցենեգերն առաջին անգամ արտաբերել իր ամենահաջողված արտահայտությունը․ «Ես կվերադառնամ»։ Սակայն, ի սկզբանե անգլերենով արտահայտությունը փոքր-ինչ այլ կերպ էր՝ «I`ll come back»՝ «I`ll be back»- փոխարեն։

 5.Մի անգամ նկարահանումների դադարներից մեկի ժամանակ Առնոլդ Շվարցենեգերը ճաշելիս է լինում եւ միայն ռեստորանում է հասկանում, որ մոռացել է մաքրել Տերմինատորի գրիմը՝ բացակայող աչքը, կոտրված գանգը եւ վառված մաշկը։

 6.Ի սկզբանե Տերմինատորի դերը նախատեսված էր Լենսի Հենրիքսենի համար։ Ջեյմս Քեմերոնը Տերմինատորի մի քանի ուրվանկար է ստեղծել Հենրիքսենի արտաքինով։ Սակայն պրոդյուսերի պնդմամբ դերը կերտեց Առնոլդ Շվարցենեգերը։ Հենրիքսենը ֆիլմում խաղաց դետեկտիվ Վուկովիչի կերպարը։

7․Ասում են, որ ֆիլիմի միտքը Ջեյմս Քեմերոնը տեսել է երազում։ Հռոմում՝ վերջացնելով աշխատանքն իր ամենաառաջին մեծ ֆիլմի վրա նա ջերմել է։ Զառանցանքներում նա տեսել է կարմիր աչքով մարդու, որը հետապնդում էր մի աղջկա։

8․Տերմինատորի «I’ll be back» արտահայտությունը դարձել է շատ հայտնի եւ մեջբերումների վարկանիշային աղյուսակներում բազմիցս ամենաբարձր հորիզոնականներում է եղել։ American Film Institute-ի տվյալներով «I’ll be back» արտահայտությունը «Գեղարվստական ֆիլմերի 100 լավագույն մեջբերումներում» եղել է 37-րդը։ Այն Առնոլդ Շվարցենեգերի այցեքարտն է դարձել։

9.Սովետական ժամանակաշրջանում ֆիլմը ցուցադրվում էր «Կիբորգ մարդասպան» անվանումով։ 

10․2008թ․-ին Կոնգրեսի գրադարանը այն ներգրավել է ԱՄՆ-ի մշակութային ձեռքբերումներ համարվող ֆիլմերի ցանկում։

11.Երբ Ռիզը գիշերային ակումբում հրաձգության ժամանակ փրկում է Սառային, նա ասում է․ «Արի ինձ հետ, եթե ցանկանում ես ապրել»։ Հատկանշական է, որ Տերմինատորն ասում է հենց այսպիսի արտահայտություն, երբ «Տերմինատոր 2․ դատաստանի օր» (1991) ֆիլմում փրկում է նրան։

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE