13:45 15 հուլիսի, 2013Անջելինա Ջոլին Բրեդ Փիթին թույլ է տվել միայնակ մեկնել հանգստի: Այս մասին տեղեկացնում է The Sun-ը:
«Անջելինան Բրեդին թույլ է տվել ընկերների հետ մեկ շաբաթ մեկնել Ֆրանսիայում եւ Իտալիայում հանգստանալու, քանի որ վերջին շրջանում Փիթն անընդհատ զբաղված էր Ջոլիի նախագծերով եւ շատ է հոգնել»,- տեղեկացրել է հոլիվուդյան ընտանիքի անանոն աղբյուրը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ջոլին իր ֆիլմի նկարահանումների համար Հավայան կղզիներում էր: Այնտեղ նա նկարահանելու է Unbroken ժապավենը՝ Լաուրա Հիլդենբրանդի վեպի հիման վրա:
Հավելենք, որ վերջին շրջանում Փիթը, Ջոլին եւ երեխաները շատ են ճամփորդում: Նրանք 3 օրվա ընթացքում եղել են Լոնդոնում, Փարիզում եւ Բեռլինում: Ճանապարհորդության նպատակը Բրեդ Փիթի գլխավոր դերակատարմամբ World War Z նոր ֆիլմը ներկայացնելն էր:
Իսկ հունիսի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի նստաշրջանի ժամանակ Ջոլին ելույթ էր ունեցել ռազմական հակամարտությունների ժամանակ կանանց հանդեպ բռնության մասին զեկույցով: Նա խիստ քննադատել էր այդ հարցում ՄԱԿ-ի անգործությունը:
Իսկ օրերս Անջելինային, ով քաղցկեղի վտանգի պատճառով կաթնագեղձի վիրահատություն էր տարել, լրագրողները նկատել էին կրծքի հատվածում խորը կտրվածքով շապիկով: