Բիկինի, կրքոտ կերպարանք․ կիսամերկ Լիլի Մորտոն՝ լողափին (ֆոտո)

10:33   22 սեպտեմբերի, 2019

Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն չի վախենում քննադատություններից ու իր մասին բացասական մեկնաբանություններից, ընդհակառակը՝ նա գրեթե ամեն օր միկրոբլոգի իր էջի կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով մարմնի փարթամ եւ անթերի կառուցվածքը:

Դիզայներ, դերասանուհի, մոդել Լիլի Մորտոն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է կրակոտ կերպարում։ Հրապարակված կադրն արված է լողափին։  Լիլին կրում է բիկինի, տեսախցիկին կանգնած է մեջքով, իսկ կադրն արված է Դուբայում։ Հրապարակմանը կից Լիլինռուսերեն մեկնաբանություն է թողել։ Նա գրել է․ «Կինը չափազանց լավն է, որբ սիրում է․․․եվ նույնքան գեղեցիկ, երբ սիրված է»։

Ավելի վաղ Լիլի Մորտոն հոլովակ էր հրապարակել, որն արած էր հատուկ հավելվածի օգնությամբ։ Կադրերն արվել էին մարզասրահի հայելու առջեւ։ Լիլին կրում էր մարմինն ընգծող սպորտային հագուստ, նա շպարված էր, իսկ վարսերը հավաքված էին։ Հրապարակմանը կից նա մեկնաբանություն չէր թողել, սակայն հեշթեգերում նշել էր․ «#ֆիթնեսի ժամանակն է» արտահայտությունը։



© NEWS.am STYLE