Աննա Դովլաթյանը՝ ուլտրակարճ զգեստով

18:46   22 սեպտեմբերի, 2019

Երգչուհի, դերասանուհի, հանդիսավար Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով էլեգանտ ու հմայիչ կերպարում։

Իր Instagram-ում հրապարակված լուսանկարում դերասանուհին կրում է ճերմակ, ուլտրակարճ, ոճային զգեստ, որն ընդգծել է նրա սլացիկ կազմվածքը։ Աննան առանց շպարի է, կերպարն էլ համալրում են գոտին եւ ոսկեգույն ականջօղերը։ Հրարապարկմանը կից նա մեկնաբանություն չի թողել։

Ավելի վաղ Աննան լուսանկարներ էր հրապարակել, որոնցում կրում էր ծաղկավոր, ոտքի հատվածում բցվածքով զգեստ, որի հետ գեղեցիկ համադրվել են մուգ կանաչ երանգի գոտին, բարձրակրունկներն ու աքսեսուարները։ Աննայի վարսերը գեղեցիկ հավաքված էին, նա քնքուշ շպարով էր։ Հմայիչ կադրերին կից նա մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE