Խորը դեկոլտեով զգեստ, սլացիկ ոտքեր․ Անահիտ Սիմոնյանի նոր լուսանկարը

14:49   22 սեպտեմբերի, 2019

Երգչուհի, դիզայներ, Անահիտ Սիմոնյանի Instagram-ի էջը շատ ակտիվ է: Նա այդ հարթակն օգտագործում է իր շքեղ լուքերը ցուցադրելու, սեփական նորաձեւության տան նոր հավաքածուները ներկայացնելու համար: Նա հրապարակում է նաեւ ամուսնու՝ երգիչ եւ կոմպոզիտոր Հայկոյի, որդու՝ Արմանի հետ ջերմ, ընտանեկան, գեղեցիկ լուսանկարներ եւ տեսանյութեր:

Անահիտ Սիմոնյանը միկրոլբոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում իր երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացել է գրավիչ կերպարում։ Կադրում Անահիտը կրում է իր սեփական ապրանքանիշի ուլտրակարճ զգեստը։ Այն կապույտի ու սպիտակի համադրությամբ է, փքված թեւերով։ Նա հենված է պատին։

Նշենք, որ ավելի վաղ Անահիտ Սիմոնյանը լուսանկար էր հրապարակել, որում ցուցադրել էր հմայիչ կերպարը։ Կադրում Անահիտը կրում էր գույնզգույն, իր սեփական ապրանքանիշի ուլտրակարճ զգեստ։ Կերպարն ամբողջացրել էր վառ կարմիր շրթներկը։ 



© NEWS.am STYLE