«Ջրից շատ եմ վախենում, բայց ներքեւ չիջնելն էլ, շատ սխալ կլինի»․ Լիլիթ Հովհաննիսյանը՝ Նիագարա ջրվեժի մոտ

15:41   22 սեպտեմբերի, 2019

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնք կերտում է իր հերթական տեսահոլովակներում։

View this post on Instagram

A post shared by Lilit Hovhannisyan (@lilithovhannisyan) on

Սիրված երգչուհին այժմ գտնվում է ԱՄՆ-ում, որտեղից էլ իր Instagram-ում նոր լուսանկար ու տեսանյութ է  հրապարակել։ Հրապարակումներում Լիլիթն աշխարհի հրաշալիքներից մեկի՝ Նիագարա ջրվեժի մոտ է։ Այս մասին սիրված երգչուհին խոսել է մեկնաբանությունների հատվածում՝ գրելով․ «Աշխարհի հրաշալիքներից մեկի՝ Նիագարա ջրվեժի մոտ եմ։ Ջրից շատ եմ վախենում, բայց ներքև չիջնելն էլ, ախր, շատ սխալ կլինի իջնել, թե չիջնել»։

Ավելի վաղ երգչուհին լուսանկար էր  հրապարակել, որում կրում էր սպիտակ վերնաշապիկ եւ տաբատ եւ վարդագույն երանգի վերնազգեստ։ Կերպարը համալրել էր արեւային ոճային ակնոցը։ Հրապարակմանը կից հմայիչ երգչուհին գրել էր․ «Իմ թանկագիններ, հիմա պատրաստվում եմ այս ամիս կայանալիք կանադական ու ամերիկյան քաղաքների մենահամերգներիս։

Իսկ հոկտեմբեր ամսին սկիզբ կառնի իմ համերգային շրջագայությունը Ռուսաստանի, Ղազախստանի և Ուկրաինայի քաղաքներում։

Այդ քաղաքների մասին ինֆորմացիան կհրապարկեմ փոքր-ինչ ավելի ուշ»։



© NEWS.am STYLE