Սոս Ջանիբեկյանն ու Մադոննա Հարությունյանը բաժանվել են

13:14   22 սեպտեմբերի, 2019

Դերասան Սոս Ջանիբեկյանն ու ոճաբան Մադոննա Հարությունյանը բաժանվել են։ Այս մասին Մադոննան գրել է իր Instagram-ի էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Պատասխանելով հետեւորդի այն հարցին, թե ինչու ամուսնու հետ լուսանկարներ չի հրապարակում, ոճաբանը գրել է․

«Մենք վաղուց միասին չենք ապրում, բայց միեւնույն ժամանակ փորձում ենք պահել ջերմ ընտանեկան հարաբերություններ, որպես Անաիսի ծնողներ։ Այսքանը այս թեմայով»։

Հիշեցնենք, որ Սոսն ու Մադոննան ունեն դուստր՝ Անաիսը, որի ծննդյան եւ ատամհատիկի օրը՝ օգոստոսի 23-ն էր, եւ երեխայի ծնողներն այդ օրը նշել էին մասին։



© NEWS.am STYLE