Մալազիայում չեն տեսնի Ջենիֆեր Լոպեսի մերկապարը․ արգելել են «Մերկապարուհիներ» ֆիլմի ցուցադրությունը

17:33   22 սեպտեմբերի, 2019

«Մերկապարուհիներ» ֆիլմի, որի գլխավոր դերերից մեկում հանդես է գալիս Ջենիֆեր Լոպեսը, ցուցադրությունն արգելել են Մալազիայում։ Այն պարունակում է բազում անվայել տեսարաններ, հայտնում է  Independent-ը։

Ֆիլմերի գրաքննության գերատեսչությունը որոշել է, որ մերկացած կուրծքը, էրոտիկ պարերն ու թմրանյութերով տեսարանները հանդիսանում են «հանրային դիտման համար ոչ պարկեշտ»։

Ըստ սյուժեի՝ գիշերային ակումբի պարուհիները հիասթափված են իրենց վաստակած միջոցների բաշխման համակարգից։ Այդ պատճառով գեղեցկուհիները որոշում են մի փոքր փոխել կյանքը՝ ստեղծելով եկատմբաբեր խարդախ սխեմա։ Ազդեցիկ մերկապարուհիներն Ուոլ Սթրիթի հարուստների համար անմոռանալի հանգիստ են կազմակերպում՝ պարերի ու խմիչքի ուղեկցութամբ։ Զվարճանքի ընթացքում կանայք տուժողներին գաղտնի կերպով թմրամիջոց են տալիս եւ դատարկում նրանց դրամապանակներն ու կրեդիտային քարտերը։

Square Box Pictures ընկերությունը, որը Մալազիայում զբաղվում է ֆիլմի ներկայացմամբ, իր Instagram-ում հաստատել է արգելքի մասին լուրը։ «Մենք գնահատում ենք երկրպագուների սերը, սակայն այն ցուցադրել չենք կարող։ Հայցում ենք ձեր ներողամտությունը, որ հիաստափեցնում ենք»։

Աղբյուրը՝ РИА Новости



© NEWS.am STYLE