«Բնության գրկում»․ Մարինկա Խաչատրյանը՝ քնքուշ կերպարում

20:46   22 սեպտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը, որն օրեր առաջ նշել է 22-ամյակը եւ երեկույթի ընթացքում ամուսնության առաջարկ ստացել սիրելիից, նոր լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Մարինկան պատկերված է բնության գրկում։ Երիտասարդ դերասանուհին կրում է մուգ երանգի ջինսե տաբատ, սեւ վարնաշապիկ։ Կերպարը համալրել են սպորտային, ոճային կոշիկները։ Հրապարակմանը կից Մարինկան մեկնաբանություն չի թողել։

Ավելի վաղ հրապարկված լուսանկարում դերասանուհին սեւ տաբատ էր կրում, որը համադրել էր հետաքրքիր շապիկի հետ: Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ կարմիր անոց, ոսկեգույն ժամացույց:



© NEWS.am STYLE