«Սիրում եմ սեւ ու սպիտակը, այն ինձ օգնում է շատ գույներ բացահայտել»․ Դիանա Գրիգորյանի նոր հրապարակումը

21:47   22 սեպտեմբերի, 2019

Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը իր Instagram-ում ներկայացնում է ոչ միայն հրապուրիչ լուսանկարներ, տեսանյութեր, այլեւ իր մտորումներով կիսվում է երկրպագու-հետեւորդների հետ:

Դիանա Գրիգորյանը միկրոբլոգի իր էջի Stories բաժնում, որտեղ ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր, սեւ-սպիտակ լուսանկար է հրապարակել, որին կից սցենարիստը գրել է․ «Սիրում եմ սեւ ու սպիտակը, այն ինձ օգնում է շատ գույներ բացահայտել»։

Ավելի վաղ Դիանա Գրիգորյանը շնորհավորել էր Հայաստանի Անկախության 28-րդ տարեդարձը՝ գրելով․ 

«Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ

Ախր ուրիշ տեղ

Հողի մեջ այսքան օրհնություն չկա,

Այսքան վաստակած հոգնություն չկա,

Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև,

Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:

Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,

Եկած` ուսերով Արագած սարի

Ուսերին հենված Սասնա տուն չկա: Հայաստան, ազատությանդ շունչը թո՛ղ զգալի լինի միշտ»։



© NEWS.am STYLE