«Կյանքի ամենաբարդ օրերն էլ հաղթահարելի են թվում, երբ մարդու ներսում հավատ կա, իսկ դեմքին՝ ժպիտ»․ Հասմիկ Խոջյան

22:46   22 սեպտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր էմոցիոնալ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Հասմիկը երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացել է մեղմ շպարով ու գեղեցիկ վարսահարդարմամբ։ Երիտասարդ դերասանուհին հրապարակմանը կից  գրել է․

«...կյանքի ամենաբարդ օրերն էլ հաղթահարելի են թվում, երբ Մարդու ներսում հավատ կա, իսկ դեմքին՝ ժպիտ...»։

Ավելի վաղ Հասմիկը ներկայացել էր գրավիչ կերպարում․ կրում էր բալագույն վերնաշապիկ, վերնազգեստ։ Հասմիկը գեղեցիկ շպարով էր, մեղմ ժպտում էր։ Երիտասարդ դերասանուհին կադրերին կից դիմել էր հետեւորդներին ու երկրպագուներին՝ գրելով․ «...իսկ ո՞ր նկարը կընտրեիր Դու»։



© NEWS.am STYLE