Կրկին ազատ է․ Մայլի Սայրուսը բաժանվել է այն աղջկանից ում պատճառով թողել էր ամուսնուն

23:13   22 սեպտեմբերի, 2019

26-ամյա Մայլի Սայրուսը կրկին միայնակ է։ Էպատաժային երգչուհին բաժանվել է 31-ամյա սիրելի՝ Քեյթլին Քարթերից։

Հենց հանուն այս հարաբերությունների նա թողել թր ամուսնուն՝ դերասան Լիամ Հեմսվորթին։ Սակայն աղջիկների հարաբերությունները երկար կյանք չունեցան՝ մեկ ամիս։

«Մայլին ու Քեյթլինը բաժանվել են։ Սակայն նրանք նախկինի պես ընկերեր են։ Նրանք ընկերություն էին անում եւ աջակցում էին միմյանց։ Սակայն այժմ նրանք այլուս ռոմանտիկ հարաբերություններ չեն պաշտպանում», - People-ը մեջբերում է զույգին մոտ կանգնած աղբյուրին։

Չնայած հարաբերություններում փոփոխություններ են տեղի ունեցել, սակայն նրանց կենցաղում ամեն ինչ նույնն է, նրանք դեռ միասին են ապրում՝ երգչուհու լոսանջելեսյան տանը։ Փոփ աստղը նույնպես պնդում է, որ ռոմանտիկ հարաբերություններն այլեւս անցյալում են։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE