Սրբուկը, Իվետան եւ Ֆելիքսը Գյումրիում ելույթ չեն ունեցել Անկախության 28-ամյակին (վիդեո)

22:06   22 սեպտեմբերի, 2019

Անկախության հռչակման 28-ամյակն այս տարի նշանակալից էր։ Տոնական մեծ համերգները տեղի են ունեցել Գյումրի քաղաքում։ Միջոցառումները մեկնարկել են Կենտրոնական զբոսայգում, Վարդանանց հրապարակում, ինչպես նաեւ հարակից կոլորիտային այլ փողոցներում, որտեղ հնչում էր տարբեր ոճի երաժշտություններ՝ ջազ, ռոք, դասական եւ փոփ։

Իրենց սիրելի արտիստներին եկել էին լսելու ոչ միայն տեղի բնակիչները, այլեւ Երեւանից եւ տարբեր քաղաքներից ժամանած երկրպագուներ։

Թերեւս ամեն ինչ ընթանում էր իր հունով, մինչեւ եղանակի կտրուկ փոփոխվելը։ Շիրազ եւ Աբովյան փողոցների խաչմերուկում տեղակայված բեմից իրենց երկրպագուներին հասցրեցին ողջունել By the way band-ը, Նարինե Դովլաթյանը եւ Amiryan Mish feat. Brothers Nalbandyan-ը։ Ըստ ծրագրի հաջորդիվ ելույթ էին ունենալու Սրբուկը, Ֆելիքս Խաչատրյանն ու Նարեկ Հովսեփյանը, իսկ համերգը եզրափակելու էր Իվետա Մուկուչյանը։ Թե ինչու արտիստները ելույթ չեն ունեցել, ավելին իմացեք մեր պատրաստած տեսանյութում։

 



© NEWS.am STYLE