«Միլայիս օրորի երգը». ինչպես է Սիլվա Հակոբյանը երգում դստեր համար (վիդեո)

12:41   23 սեպտեմբերի, 2019

Երգչուհի Սիլվա Հակոբյանն օգոստոսի սկզբին առաջին անգամ մայր է դարձել։ Սիրված երգչուհին արդեն իսկ հասցրել է լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակել դստեր հետ, որին տվել են Միլա անունը։

View this post on Instagram

A post shared by Silva Hakobyan (@silvahakobianofficial) on

Երգչուհին Instagram-յան էջում կիսվել է ընտանեկան նոր տեսանյութով, որում պատկերված է դստեր հետ։ Սիլվա Հակոբյանը նրա համար օրորոցային է կատարում։ «Միլայիս օրորի երգը»,- հոլովակը մեկնաբանել է Սիլվան։ Երկրպագուները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են թողել։

Հիշեցնենք՝ օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր եկեղեցում՝ դստեր եւ ամուսնու հետ։ Նա կրում էր սպիտակ վերնաշապիկ, սեւ կիսաշրջազգեստ, կարմիր բաճկոն։ Երգչուհու ամուսինը մեղմ գրկել էր դստերը։  Կադրին կից Սիլվան գրել էր․ «Արդեն 40 օրական»։



© NEWS.am STYLE