Մարգարիտա Սիմոնյանը կրկին սեր է խոստովանել ամուսնու նախկին կնոջը

11:06   23 սեպտեմբերի, 2019

Տիգրան Քեոսայանի եւ Ալյոնա Խմելնիցկայայի ավագ դուստրը՝ Ալեքսանդրան, դարձել է 25 տարեկան։ Այս իրադարձությունը չէր կարող բաց թողնել Մարգարիտա Սիմոնյանը, որը Քեոսայանի հետ ամուսնությունից հետո ընկերական հարաբերություններ ունի ռեժիսորի նախկին կնոջ՝ Ալյոնա Խմելնիցկայայի եւ նրա երկու դուստրերի հետ։ RT-ի գլխավոր խմբագիրը Սաշային սրտառուչ շնորհավորել է հոբեյլանի առթիվ։

Александре исполнилось 25 лет

«Իմ գեղեղկուհի խորթ աղջիկն այսօր դառնում է 25 տարեկան։ Հայրիկը դեռ իր համար չի ձեւակերպել, թե ինչպես է վերաբերվում այս փաստին։ Ահա նստած ենք, լարված սպասում ենք նրա կենացին։ Մինչ այդ ես կասեմ՝ Սաշուլյա, ջանա, գեղեցիկ, նրբագեղ, խելացի, սոխակի ծիծաղով եւ մայրիկի անկրկնելի ժպիտով, հայրիկի խանդավառություններով եւ միայն քո հրաշալի երգերով, խնդրում եմ, շատ երջանիկ եղիր»,- Instagram-յան էջում գրել է Մարգարիտան։

Երկրպագուներն առաջին անգամ չեն հիանում Սիմոնյանի, նրա խորթ դուստերի եւ նրանց մոր «բարձր հարաբերություններով», որը «հայտնվել է» հրապարակման մեկնաբանություններում։

Քեոսայանի նախկին կինը շնորհակալություն է հայտնել Սիմոնյանին ջերմ խոսքների համար, ինչին ի պատասխան Մարգարիտան շնորհակալություն է հայտնել գեղեցիկ դստեր համար եւ գրել, որ սիրում է Ալյոնային։

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE