Հոլիվուդի գլխավոր ասեկոսեները. Բրեդ Փիթը քնում է Քորթնի Քարդաշյանի հետ, իսկ Ջո Ջոնասը դավաճանում է Սոֆի Թերներին

16:15   23 սեպտեմբերի, 2019

Արդեն մի քանի տարի է` գոյություն ունեն բլոգեր, որոնց հեղինակներն անանուն հրապարակում են հոլիվուդյան վերջին բամբասանքները: Բլոգերից մեկը Հարվի Վայնշտեյնի բուռն սեքսուալ կյանքի մասին գրում էր տարիներ առաջ, նախքան այն սկսեց քննարկել ամբողջ աշխարհը, եւ մենք վստահ ենք, որ մյուս բամբասանքները եւս կարող են ճիշտ լինել: Peopletalk պորտալը հրապարակել է այս ամսվա ամենահետաքրքիր լուրերը:

Բրեդ Փիթը քնում է Քորթնի Քարդաշյանի հետ

brad pitt trailer GIF

Ասում են` ամեն ինչ սկսվել է Քանյեի կիրակնօրյա արարողության ընթացքում, որին մասնակցում էր Փիթը: Քորթնին ակտիվորեն սիրախաղ է սկսել դերասանի հետ, եւ նա նրան նույն կերպ է պատասխանել: Ինսայդերները պնդում են, որ նրանց միջեւ կայծ է բռնկվել դեռ այնտեղ: Ճիշտ է, Քորթնին մրցակից է ունեցել եւ ոչ թե ինչ-որ մեկը, այլ Քլոե Քարդաշյանը: Աղջիկները վիճել են, թե ով հանդիպման կգնա Փիթի հետ, եւ Քորթնին հաղթել է այդ մարտը: Այն ավարտվել է սեռական հարաբերությամբ: Ջոլին հավանաբար շոկի մեջ է:

Քեթի Փերին եւ Օրլանդո Բլումն ամուսնանում են

Սա նորություն չէ, Բլումը Փերիին առաջարկություն է արել դեռ փետրվարին: Խնդիրն այլ է: Համացանցում վաղուց արդեն տեղեկություններ են պտտվում, որ Օրլանդոն դավաճանում է սիրելիին, եւ Քեթին հոգնել է ընտանեկան անվրդով կյանք ձեւացնել: Ասում են` երգչուհին ցանկանում է որքան հնարավոր է արագ հարսանիք կազմակերպել ի հեճուկս բոլոր բամբասանքների եւ հետեւորդներին սպամի ենթարկել հարսանեկան զգեստով լուսանկարներով, որպեսզի բոլորը մտածեն. «Որքան երջանիկ են»:

Ջոնասը դավաճանում է Սոֆի Թերներին

Այս նորությունն, իսկապես, անսպասելի էր: Մանրամասներ չեն հաղորդվում, սակայն զույգին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ սա առաջին անգամը չէ...

Աղբյուրը՝ Peopletalk

Լուսանկարները՝ Getty images



© NEWS.am STYLE