Ոճային ակնոց․ Տաթեւիկ Ադումյանի հմայիչ կերպարը

10:49   23 սեպտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Տաթեւիկը պատկերված է սեղանի շուրջ։ Նա վառ գույնի վերնաշապիկ է ընտրել, որը համադրել է խոշոր վզնոցի հետ։ Դերասանուհին ոճային ակնոց է ընտրել եւ պարզ սանրվածք։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Տաթեւիկ Ադումյանը պատկերված էր մայրիկի հետ։ Մայր ու դուստր նստած էին սեղանի շուրջ, երկուսն էլ կրում են սպիտակ հագուստ։ Դերասանուհու մայրը ջերմ գրկել էր դստերը, իսկ Տաթեւիկը կադրին կից գրել էր․ «Մամ»։



© NEWS.am STYLE