Լիա Զախարյանի լուսանկարը գիշերային Թբիլիսիից

11:41   23 սեպտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Վրաստանում։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Լիան ոճային կերպարում է։ Դերասանուհին բաց գույնի ջինսե տաբատ է կրում, որը համադրել է հետաքրքիր նախշերով բլուզի հետ։ Կերպարն ամբողջացնում են սպորտային կոշիկները։ Լիան նշել է, որ կադրերն արվել են Թբիլիսիում։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված էր ծաղիկների ֆոնին։ Լիա Զախարյանը ջինսե տաբատ էր կրում, սպիտակ վերնաշապիկ։ Նա մեղմ շպար էր ընտրել ու պարզ սանրվածք։



© NEWS.am STYLE