«Էմմի 2019». «Գահերի խաղը» լավագույնն է դարձել վերջին անգամ

08:46   23 սեպտեմբերի, 2019

Լոս Անջելեսում անց է կացվել փրայմ-թայմ «Էմմի» մրցանակաբաշխության հանձնման 71-րդ արարողությունը։ Չնայած ամենաշատ անվանակարգերում՝ 14, առաջադրված էր «Գահերի խաղը» հայտնի սերիալի եզրափակիչ եթերաշրջանը, ամենաշատ մրցանակները ստացել է «Աղբը» սերիալը՝ 4։ «Գահերի խաղ»-ը հաղթանակ է տարել միայն երկու անվանակարգում, իսկ մեկ այլ ֆավորիտ նախագծի հեղինակները՝ «Չեռնոբիլ», երեք «Էմմի» են ստացել, գրում է Gazeta.ru-ն։

game of thrones clapping GIF by Vulture.com

Գլխավոր անվանակարգում հաղթել է «Գահերի խաղը» սերիալի եզրափակիչ եթերաշրջանը։ Ժյուրին այն անվանել է տարվա «լավագույն դրամատիկ սերիալ»։ Այդ անվանակարգում այն մրցում էր «Ավելի լավ է զանգեք Սոլին», «Սպանելով Եվային», «Օզարկ», «Թիկնապահը», «Դիրք», «Ժառանգները» եւ «Սա մենք ենք» սերիալների հետ։

Emmys 2019 GIF by Emmys

«Չեռնոբիլ»-ը «Էմմի» մրցանակ է ստացել երեք անվանակարգում։ Այն հաղթանակ է տարել «լավագույն մինի սերիալ», «մինի սերիալի կամ ֆիլմի լավագույն ռեժիսուրա» եւ «մինի սերիալի կամ ֆիլմի լավագույն սցենար»։ Այն մրցակցում էր «Փախուստ Դանեմորի բանտից», «Ֆոսսի-Վերդոն», «Սուր առարկաներ» եւ «Երբ նրանք կտեսնեն մեզ» նախագծերի հետ։

What Is That Oh No GIF by IMDb

GIF-երը՝ Emmys, IMDB



© NEWS.am STYLE