«Ուղեղ չկա, թող գոնե շուրթեր լինեն». «Դոմ 2»-ի մասնակիցը տատուաժ է արել ու վախեցրել երկրպագուներին

23:13   23 սեպտեմբերի, 2019

«Դոմ 2» հեռուստսնախագծի մասնակից Ալյոնա Ռապունցելը  Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել, որում երեւում է, որ նա շուրթերի տատուաժ է արել: Միայն թե Ռապունցելի արտաքին փոփոխությունները հեյթերներին դուր չեն եկել: Անբարյացկամ հետեւորդներն այդպիսի արտաքին տեսքը չափազանց ու ամճաշակություն են համարել: «Պարզապես սարսափելի է», «Կարծես խայթել են մեղուները», «Ներեցեք, բայց շուրթերը չափազանց տգեղ են», «Ուղեղ չկա, թող գոնե շուրթեր լինեն»,- գրել են հեյթերները:

Սակայն ոչ բոլորն են այդքան քննադատաբար մոտեցել: Աղջիկները, որոնք եւս նմանատիպ վիրահատություն են կատարել, հայտարարել են, որ ժամանակի ընթացքում շուրթերի այտուցը կանցնի: «Պետք է փոքրանա երեք անգամ ավելի արագ», «Հետո շատ գեղեցիկ կլինի», «Սա ժամանակավոր ազդեցություն է, շուտով ամեն ինչ կկարգավորվի»,- աջակցել են նրանք:

Алена и Роман уверены, что, наконец, обретут счастье друг с другом

Երկրպագուները վստահ են, որ Ալյոնային արտաքին փոփոխությունների են ոգեշնչել նոր հարաբերությունները: Դեռ մեկուկես ամիս առաջ Ռապունցելը չէր կարող անգամ մտածել, որ կհանդիպի «Դոմ 2»-ի օպերատոր Ռոման Մակեեւի հոտ: Այդ ժամանակ հեռուստանախագծի աստղը փորձում էր հասկանալ Իլյա Յաբարովի նկատմամբ զգացմունքները. զույգը վերջերս երեխա է ունեցել: Ռոմանը եւս չէր կարող պատկերացնել, որ այնքան կիսրահարվի հեռուստանախագծի երիտասարդ մասնակցին, որ կթողնի ընտանիքն ու իրապատում շոուի մասնակից կդառնա:



© NEWS.am STYLE