Նաոմի Քեմփբելը հազվագյուտ մերկ լուսանկար է հրապարակել

22:14   23 սեպտեմբերի, 2019

Բրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմփբելը, որը շուտով 50 տարեկան կդառնա, սիրում է երկրպագուներին ուրախացնել գայթակղիչ լուսանկարներով։ Մոդելի պորտֆոլիոյում այդպիսի լուսանկարները բազմաթիվ են։ 

Похожее изображение

Ակնհայտ է, որ մոդելը կարոտում է իր երիտասարդությանն ու կարծում, որ այդ ժամանակ ավելի լավ տեսք ուներ։ Լուսանկարում մոդելն ամբողջությամբ մերկ է, իսկ մարմնի ինտիմ հատվածները ծածկել է ձեռքերով։ Դատելով պոդիումների աստղի արտաքինից՝ լուսանկարն արվել է, երբ Նաոմին բոլորովին երիտասարդ է եղել։

Երկրպագուները հիացել են հրապարակմամբ եւ մեկնաբանություններում բազմաթիվ հաճոյախոսություններ գրել։

«Ահա նա՝ մեր սեւ հովազը», «Աստված իմ, այս մարմինը կատարյալ է», «Դու մարմնավորում ես նորաձեւության աշխարհը», «Նաոմի, մենք սիրում ենք քեզ»,- գրել են հետեւորդները։

Ավելի վաղ Նաոմի Քեմփբելը Fashion For Relief բարեգործական ցուցադրության ընթացքում պոդիումում հայտնվել էր մերկ կրծքով։ Նաոմին ցուցադրում էր մարջանագոյն զգեստ։ Խորը դեկոլտեով կոստյումը գրեթե ամբողջությամբ ցուցադրում էր աստղի կուրծքը։



© NEWS.am STYLE