«Այդ ամենը բուժվում է». ինչու Քսենիա Սոբչակը հարսանեկան ճանապարհորդության չի մեկնել

17:16   23 սեպտեմբերի, 2019

Համացանցում տեղեկություններ են հայտնվել՝ ինչու Քսենիա Սոբչակը ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի հետ հարսանիքից հետո կարող էր չմեկնել հարսանեկան ճանապարհորդության։ Պատճառ կարող էր դառնալ սրված էկզեմատոզ դերմատիտը։ Այս մասին հայտնել են НТВ հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Ты не поверишь!» հաղորդման ընթացքում։

Եթերում ցուցադրվել է լրագրողը ձեռքը հարսանեկան արարողության ընթացքում։ Աջ ձեռքի մատներին կարելի է տեսնել անհասկանալի հետքեր։

Բժիշկ ալերգոլոգը պարզաբանել է իրավիճակը։ «Քսենիայի ձեռքերին էկզեմատոզ դերմատիտ է առկա։ Այն կարող էր հայտնվել ալերգիկ բնույթի հիմքով, սակայն հետո վարակ է միացել։ Դա բուժվում է»,- հայտարարել է մասնագետը, որը չի ներկայացել։

Картинки по запросу собчак свадьба

Նշենք, որ Քսենիա Սոբչակի եւ Կոնստանտին Բոգոմոլովի հարսանիքը շատ վառ է եղել։ Նրանք ՔԿԱԳ են գնացել սգակառքով, որի վրա առկա էր հետեւյալ գրությունը. «Մինչ մահը չի բաժանի մեզ»։



© NEWS.am STYLE