Մերի Մակարյանն առաջին անգամ լուսանկարներ է հրապարակել դստեր հետ

13:41   23 սեպտեմբերի, 2019

Դերասանուհի Մերի Մակարյանը, որը վերջերս ԱՄՆ-ում լույս աշխարհ է բերել դստերը, առաջին անգամ լուսանկարներ է հրապարակել նրա հետ։

Դերասանուհին Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է) ընտանեկան կադրեր է հրապարակել, որոնցում պատկերված է դստեր ու ամուսնու հետ։ Մեկնաբանություններում դերասանուհին հայտնել է, որ դուստրն արդեն 40 օրական է։ «Մենք 40 օրեկան ենք»,- այս գրությամբ է ուղեկցվում լուսանկարը։

Մերի Մակարյանի ընտանիքում համալրման մասին հայտնել էր նրա մայրիկը՝ Ռուզաննա Ավոյանը։Նա դստեր հետ ջերմ լուսանկար է հրապարակել ու գրել. «14.08.2019 Ծնվեց մեր հրաշքը։ Սուրբ կույսի հովանու ներքո։ Աստված ամուր պահի իմ հրեշտակին եւ իր անուշ մայրիկին»։

Լուսանկարները՝ @photosbysilvie, Instagram



© NEWS.am STYLE