Ծիծաղելի է. Կիրկորովը պարծեցել է նվեր ստացած iPhone-ի վերջին մոդելով... միայն թե նրան խաբել են

18:11   23 սեպտեմբերի, 2019

Ռուսական էստրադայի փոփ արքա Ֆիլիպ Կիրկորովն անհարմար իրավիճակում է հայտնվել. երգիչն Instagram-ում առանց հետին մտքի պարծեցել է նոր նվերով, որը նրան մատուցել է ab057 անունով հանդես եկող օգտատերը։

«Առաջին լուսանկարը iPhone 11 Pro Max-ով։ Կիրակի օրը հաջողվել է առավոտվանից»,- լուսանկարը մակագրել է արտիստը։

Երկրպագուներն արագորեն նկատել են, որ լուսանկարում գադջեթի հին մոդել է պատկերված՝ iPhone X, որն ամերիկյան կորպորացիան ներկայացրել է դեռ 2017թ.-ին։ Դրանից հետո ռուսական էստրադայի արքան ջնջել է հրապարակումը։ Բայց ինչպես հայտնի է, համացանցը հիշում է ամեն ինչ։ Օգտատերերը լուսանկարել են հրապարակումը։

Филипп Киркоров. Фото

Հեռախոսների նոր մոդելի գլխավոր արտաքին առանձնահատկությունը տեսախցիկն է։ iPhone 11-ը եւ iPhone 11 Pro-ն համապատասխանաբար երկու եւ երեք տեսախցիկներ ունեն։

Լուսանկարները՝ Վյաչեսլավ Պրոկոֆեւ՝ ՏԱՍՍ, սոցիալական ցանցեր

 



© NEWS.am STYLE