«Մեծ աշխարհի մեր անկյունը». Սիրուշոյի ընտանեկան լուսանկարները

14:49   23 սեպտեմբերի, 2019

Սիրված երգչուհի Սիրուշոն կիսվել է ընտանեկան լուսանկարներով, որոնք արվել են երեւանյան զբոսանքի ընթացքում։

Instagram-յան էջում հրապարակված կադերերում երգչուհին պատկերված է ամուսնու՝ Լեւոն Քոչարյանի եւ որդու հետ։ «Մեծ աշխարհի մեր անկյունը»,- կադրերը մեկնաբանել է երգչուհին։ Սիրուշոն, ինչպես միշտ, ոճային կերպարում է։ Նա սեւ շորտ է կրում, սպիտակ բլուզ, որոնք համադրել է սպորտային կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ արեւային ակնոց, նորաձեւ գոտի։  

Ավելի վաղ երգչուհին ներկայացել էր շքեղ կերպարում։ Կադրում երգչուհին հարսի զգեստով էր, վարսերը գեղեցիկ հարդարված էին, ընտրվել էր նուրբ շպար։ Հրապարակումը կադր է երգչուհու նոր՝ «Գօզալ» տեսահոլովակից։



© NEWS.am STYLE