«Համերգ». Լիլուն՝ շքեղ զգեստով

18:47   23 սեպտեմբերի, 2019

Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բեմական կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Լիլուն դեղին զգեստ է կրում, որը զարդարված է թիթեռներով։ Երգչուհին պարզ սանրվածք է ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել են խոշոր ականջօղերը։ «Համերգ»,- մեկնաբանությունների հատվածում անգելերնով գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր Լոս Անջելեսում։ Լիլուն պատկերված էր բարձրահարկ շենքերի ֆոնին։ Նա սեւ տաբատ էր կրում եւ սպիտակ շապիկ։ Կերպարն ամբողջացնում էին արեւային ակնոցը եւ աքսեսուարները։ «Ամեն մեկն իր կյանքում ունի իր փորձությունները։ Ես աղոթքով եմ դրանք հաղթահարում։ Որովհետեւ մենք պլանավորում ենք մոր գործերը, Աստված՝ տնօրինում»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE