Արեւելքի ամենաոճային կանանցից մեկը՝ թագուհի Ռանիան, կրում է հայ դիզայների զգեստը

19:00   23 սեպտեմբերի, 2019

Լիբանանի ամենահայտնի դիզայներներից մեկը՝ Էլի Սաաբի աշակերտ Գրիգոր Ջոբոտյանը, հրապարակել է թագուհի Ռանիայի լուսանկարը, որում նա կրում է իր ապրանքանիշի զգեստը։

«Թագավորական ընտանիքի անդամները բոլորովին տարբերվում են աստղերից։ Նրանք յուրօրինակ հմայք ունեն»,- հրապարակված լուսանկարը մակագրել է դիզայները։

Հայտնի կուտուրյեի՝ Էլի Սաաբի աշակերտը՝ Գրիգոր Ջաբոտյանն աշխարհի ամենահաջողակ, երիտասարդ եւ էլիտար դիզայներներից մեկն է։ Նա հիասքանչ երեկոյան եւ հարսանեկան հավաքածուներ է ստեղծում։ Նրա հաճախորդներից են Հորդանանի թագուհի Ռանիան, Քեմբրիջի դքսուհին՝ Քեթրին Մոդլթոնը, հոլիվուդյան աստղեր Հելեն Միրենը, Ռեյչել Վայսը, Դիտա ֆոն Թիզը, Իվանկա Թրամփը եւ այլք։

Լուսանկարները՝ Facebook, Queenrania.jo   



© NEWS.am STYLE