Էմմիի ու որդու լուսանկարը Մալիբուից

23:45   23 սեպտեմբերի, 2019

Երգչուհի Էմմին կիսվել է ընտանեկան լուսանկարով։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է որդու հետ։ Լուսանկարն արվել է ԱՄՆ դրոշի ֆոնին։ Էմմին ոճային կերպարում է. նա կապույտ շորտ է կրում, որը համադրել է սպիտակ տոպի հետ։ Կերպարն ամբողջացրել է պարզ սանրվածքը։ Երգչուհին մեկնաբանությունների հատվածում մի շարք հեշթեգեր է օգտագործել, այդ թվում «իմ որդին»։

Օրեր առաջ Էմմին ներկայացել էր հմայիչ ու քնքուշ կերպարում։ Կադրն արված էր Մոնակոյում՝ ամրոցի ֆոնին։ Նա կրում էր ամառային զգեստ։ Էմմին լուսանկարը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE